Լոռին ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում

23:42 11.02.2019

Վանաձորի «Լոռին» փետրվարի 12-ին կմեկնի Անթալիա՝ 13-օրյա ուսումնամարզական հավաք անցկացնելու:

Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Թիմը կբնակվի Miracle 5 աստղանի հյուրանոցում և Անթալիայում կանցկացնի 4 ընկերական հանդիպում:

Փետրվարի 15-ին վանաձորյան ակումբի մրցակիցը կլինի Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագեր» թիմը:

Փետրվարի 18-ին «Լոռին» կմրցի ԲԿՄԱ-ի Մ21 տարեկանների հետ, իսկ 2 օր անց կհանդիպի ղազախական «Կայրաթին»:

Եվս մեկ հանդիպում ծրագրված է փետրվարի 23-ին: Մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Նշվում է, որ Անթալիայում «Լոռիին» կմիանան մի շարք նորեկներ և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ: Եվս մի քանիսը Երևան կժամանեն փետրվարի 25-ից հետո և բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կստորագրեն ակումբի հետ:

Share |

Լրահոս