Բլանը պատմել է, որ ՄՅՈւ-ն գլխավորելու հնարավորություն է ունեցել

15:32 11.02.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Լորան Բլանը պատմել է, որ 2014 թվականին բանակցություններ է վարել «կարմիր սատանաների» ղեկավարության հետ:

Ֆրանսիացի մասնագետը ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնում Դևիդ Մոյեսին փոխարինելու հնարավորություն է ունեցել:

«Ինձ զանգահարել էր ակումբի տնօրեններից մեկը, սակայն չեմ ցանկանում տալ նրա անունը:

Մենք բանակցություններ ունեցանք, սակայն ես այդ ժամանակ աշխատում էի Փարիզում և ինձ համար բարդ էր հեռանալ: Մենք բանակցեցինք, սակայն ի վերջո նրանք որոշեցին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Լուի վան Գալին: 

Անգլիայում աշխատելու համար մեծ ամբիացիաներ ունեմ: Փարիզում մեծ փորձ եմ ձեռք բերել, իսկ հիմա դեմ չեմ լինի ուժերս փորձել Անգլիայում, Իսպանիայում կամ Իտալիայում: Ես խաղացել եմ այդ երկրներում, շարունակում եմ այնտեղ հանդիպումների գնալ և սպասել զանգերի»,- Բլանի խոսքերը մեջբերել է The Times-ը:

Share |

Լրահոս