Մարսելո. Ռոնալդուն ՉԼ-ի եզրափակչից առաջ է ասել, որ որոշել է հեռանալ

20:04 11.02.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն պատմել է, որ նախկին թիմակից, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն կանխավ է տեղեկացրել մադրիդյան ակումբից հեռանալու մտադրության մասին:

«Մենք պատրաստվում էինք Չեմպիոնների լիգայի եզրափակչին, երբ Ռոնալդուն ինձ ասաց, որ որոշել է հեռանալ: Ես հասկանում եմ, որ լրագրողների հետ զրույցներում ամբողջական տեղեկատվություն չեմ հաղորդել, սակայն այդպիսինն էր իրավիճակը»,- Մարսելոյի խոսքը մեջբերել է Football Espana-ն:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Ռոնալդուն Մարսելոյին համոզում է տեղափոխվել «Յուվենտուս»: Բրազիլացի ֆուտբոլիստի` մադրիդյան ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս