Պակետան և Պյոնտեկը առաջ են տանում Միլանին. Գատուզոյի թիմն ուժեղ էր Կալյարիից (տեսանյութ)

01:21 11.02.2019

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրոյում» ընդունեց «Կալյարիին»: Հանդիպումն ավարտվեց «ռոսոներիների» հաղթանակով՝ 3:0: 

Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լուկա Չեպլիտելին: 22-րդ րոպեին Լուկաս Պակետան ավելացրեց տանտերերի առավելությունը: Բրազիլացին խփեց առաջին գոլը միլանյան ակումբի կազմում:

62-րդ րոպեին էլ Պյոնտեկը խփեց իր հերթական գոլն այս մրցաշրջանում ու հաշիվը դարձրեց 3:0:

«Ռոսոներիների» կազմում լեհ ֆուտբոլիստը 4 խաղում դարձավ 4-րդ գոլի հեղինակը:

Այս հաղթանակից հետո «Միլանը» 39 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Կալյարին» 21 միավորով 15-րդ տեղում է: 

«Միլան»-«Կալյարի»՝ 3:0

Գոլերը՝ Չեպիտելի (13՛, ի.գ.), Պակետա (22՛), Պյոնտեկ (62՛)

Share |

Լրահոս