Գատուզո. Չեմ ուզում որևէ մեկից լսել «ես». կա միայն «մենք»

12:06 11.02.2019

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է «Կալյարիի» հետ խաղի մասին (3:0):

«Մենք լավ ֆուտբոլ ցույց տվեցինք ու ավելի շատ գոլ կարող էինք խփել: Առաջին խաղակեսում ինձ դուր չէր գալիս կիսապաշտպանների փոխանցումները, մենք այդքան էլ լավ չէինք վերահսկում խաղը: Նախկինում մեզ չէր բավարարում հարձակման ու պաշտպանության միջև բալանսը, իսկ այսօր այն կար: Քչերը կարող են իրենց թույլ տալ սրանցից միայն մեկը:

Այժմ ամենակարևորը մոտիվացիան է ու միասնական աշխատելու ցանկությունը: Չեմ ուզում որևէ մեկից լսել «ես». կա միայն «մենք», կա թիմ: 

Վերջին տարիներին «Միլանը» գարնան նախաշեմին դուրս է լինում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր տվող գոտուց, բայց պետք է համառ աշխատել ու փոխել այդ ավանդույթը»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում Sky Sport italia-ն:

Ա Սերիայի 23-րդ տուրից հետո «Միլանը» մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

Share |

Լրահոս