Նոյեր. Անհամբերությամբ եմ սպասում Էնֆիլդում իմ առաջին խաղին

18:24 11.02.2019

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Լիվերպուլի» հետ «Էնֆիլդ» մարզադաշտում կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին:

Նոյերը կարիերայի ընթացքում առաջին անգամ է խաղալու «Էնֆիլդում»:

«Սա լինելու է իմ առաջին հանդիպումն «Էնֆիլդում»: Անհամբերությամբ եմ սպասում այդ մարզադաշտ դուրս գալուն:

Մենք շատ ենք լսել այս արենայի մթնոլորտի մասին, և ֆուտբոլով հետաքրքրված յուրաքանչյուր անձ գիտի, որ այդ մթնոլորտը յուրահատուկ է:

Մեզ երկու հիանալի հանդիպում է սպասվում: «Բավարիայի» համար Չեմպիոնների լիգան շատ կարևոր է: Հույս ունեմ` «Էնֆիլդի» խաղը յուրահատուկ երեկոյի կվերածվի, սակայն ամեն ինչ կախված է վերջնական արդյունքից»,- Նոյերի խոսքը մեջբերել է ESPN-ը:

Share |

Լրահոս