ՖԱԼ Գավաթ. Փյունիկը ոչ-ոքի է ավարտել Մորդովիայի հետ խաղը

17:02 11.02.2019

Կիպրոսում անցկացվող ՖԱԼ Գավաթին մասնակցող «Փյունիկը» երկրորդ տուրում մրցել է «Մորդովիայի» հետ:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Երևանյան թիմի կազմում 23-րդ րոպեին հաշիվը բացել է Ալիկ Առաքելյանը: 10 րոպե անց «Մորդովիայի» կազմում հաշիվը հավասարեցրել է Ռուսլան Մուխամետշինը:

Հանդիպման երկրորդ կեսում գոլեր չեն արձանագրվել:

«Փյունիկը» երկրորդ անընդմեջ խաղն է ավարտել ոչ-ոքի հաշվով. առաջին տուրում 1-1 էր գրանցվել «Մուրոմի» հետ խաղում:

A խմբի մյուս խաղում «Ռոտորը» 3-1 հաշվով հաղթել է «Մուրոմին» և 6 միավորով ապահովել առաջին տեղը: «Փյունիկը» 2 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Մորդովիան» և «Մուրոմն» ունեն մեկական միավոր:

Հավելենք, որ Անդրեյ Տալալաևի թիմի հաջորդ հանդիպումը նախանշված է փետրվարի 14-ին, մրցակիցը «Ռոտորն» է:

Share |

Լրահոս

Loading...