Պաշտոնական. Յուվենտուսն ու Ռեմսին համաձայնության են հասել

23:26 11.02.2019

Արդեն տեղեկացրել էինք, որ Ռեմսին համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ: 

Րոպեներ առաջ «ծեր սինյորայի» պաշտոնական կայքը պաշտոնապես հայտարարեց համաձայնության մասին: 

Ուելսցին կմիանա թուրինյան ակումբին հուլիսի 1-ին, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ: 

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել ֆուտբոլիստի աշխատավարձի վերաբերյալ: Հաղորդվում է, որ Ռեմսին «Յուվենտուսում» կստանա տարեկան 23 մլն եվրո, ինչը նրան պատմության ամենաբարձր վարձատրվող բրիտանացի ֆուտբոլիստ կդարձնի:

Share |

Լրահոս

Loading...