Արսենալից մինչև ամենաբարձր վարձատրվող բրիտանացի ֆուտբոլիստ. Ռեմսին համաձայնության է հասել Յուվենտուսի հետ

23:18 11.02.2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին այսօր նախնական համաձայնագիր է կնքել «Յուվենտուսի» հետ: Ուելսցին Թուրին կտեղափոխվի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այս մասին տեղեկացնում է BBC-ի լրագրող Դևիդ Օրնստեյնը: 

Ինչպես տեղեկացնում է լրագրողը, ուելսցու և «ծեր սինյորայի» միջև կնքվելիք պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի 4 տարով: 

Կիսապաշտպանը կդառնա պատմության ամենաբարձր վարձատրվող բրիտանացի ֆուտբոլիստը: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 23 մլն եվրո: 

Share |

Լրահոս