Don Balon. Յուվենտուսը պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Սալահի համար

12:41 11.02.2019

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում: 

Ինչպես հավաստիացնում է Don Balon-ը, թուրինցիները պատրաստվում են ձեռք բերել Եգիպտոսի հավաքականի առաջատարին այն դեպքում, եթե ամռանը Պաուլո Դիբալան լքի ակումբը: 

«Յուվենտուսը» Սալահի համար պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել: 

Հիշեցնենք՝ եգիպտացին «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017 թվականին «Ռոմայից» 42 միլիոն եվրոյով: Հարձակվողի պայմանագիրը «կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Սալահը մասնակցել է 34 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս