Սոլարին` ՉԼ-ի մասին. Ռեալի համար անհնարին ոչինչ չկա

21:21 11.02.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին հայտարարել է, որ «արքայական ակումբը» ի զորու է չորրորդ անգամ անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Սերուցքայինները» վերջին 3 մրցաշրջանի ընթացքում 3 անգամ նվաճել են ՉԼ-ի գավաթը: 

«Ֆուտբոլը հույսերի և երազանքների մատակարար է: Բարձր մակարդակով խաղալը մանկական երազանք է: Երբեմն հույսերը չեն կատարվում:

Ֆուտբոլը ստիպում է ամեն ինչ սկզբից սկսել: «Ռեալի» համար անհնարին ոչինչ չկա»,- Սոլարիի խոսքն է մեջբերում Marca-ն: 

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Այաքսի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին` Ամստերդամում, իսկ պատասխան խաղը` մարտի 5-ին` Մադրիդում:  

Share |

Լրահոս

Loading...