Սարին նշել է, թե ինչու չի սեղմել Գվարդիոլայի ձեռքը Ման. Սիթիի դեմ խաղից հետո

00:17 11.02.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է դրվագը, որը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ավարտից հետո: 

Հանդիպումից հետո Սարին աննկատ հեռացել է հանդերձարան՝ չսեղմելով Գվարդիոլայի ձեռքը: 

«Այդ պահին ես չնկատեցի Գվարդիոլային: Իհարկե, դա անսովոր է:

Ես կխոսեմ նրա հետ ավելի ուշ: Ամեն ինչ պատահական է եղել: Պարզապես ցանկանում էի որքան հնարավոր է շուտ մտնել հանդերձարան: Ես ոչ մի տարաձայնություն չունեմ Գվարդիոլայի հետ»,- Սարիի խոսքն է մեջբերում The Guardian-ը: 

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Չելսիին» 6:0 հաշվով: 

Share |

Լրահոս