Սուլշեր. ՊՍԺ-ն կորուստների պատճառով դառնում է անկանխատեսելի

22:46 11.02.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Օլե Գունար Սուլշերը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի դեմ կայանալիք հանդիպման մասին: 

«Առաջիկա խաղերում պետք է ուժեղ մրցակցի հանդիպենք: Շատ առաջ չենք շտապում, քանի որ այդ դեպքում կենտրոնացումը թուլանում է: 

Ե՛վ երկրպագուները, և՛ ֆուտբոլիստներն անհամբերությամբ սպասել են ՊՍԺ-ի դեմ խաղին: Չեմպիոնների լիգայի խաղերը յուրահատուկ են: 

Ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները վստահ սկսեն այդ խաղը և հաղթեն այն: 

Յուրաքանչյուր թիմ, որը կորցնում է առանցքային ֆուտբոլիստներին, զգում է, թե մրցակցին առավելություն է տալիս: Կարող եմ ասել, որ այդ պատճառով ՊՍԺ-ի խաղն անկանխատեսելի է դառնալու: Ենթադրում ենք, թե նրանք ինչ մարտավարությամբ դուրս կգան խաղադաշտ: 

Լավ մարզավիճակում ենք և զգում ենք, որ լավ հնարավորություն ունենք: Վստահ ենք մեր ուժերին և գործում ենք միասնական թիմի պես»,- Սուլշերի խոսքն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի միջև հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 12-ին, Երևանի ժամանակով 23:55-ին: 

Share |

Լրահոս