ՄՅՈւ-ում վերջնական որոշում են կայացրել. Սուլշերը կմնա ակումբի ղեկին նաև հաջորդ մրցաշրջանում

13:37 11.02.2019

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Ուլե-Գունար Սուլշերին ապագայի հետ կապված: Ակումբում որոշել են` նորվեգացի մասնագետը կդառնա թիմի գլխավոր մարզիչ:

Սուլշերը «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո: Պորտուգալացին հեռացվել է մանչեսթերյան ակումբից 2018 թվականի դեկտեմբերի 19-ին:

Նախկինում նշվում էր, որ Սուլշերի ապագան կախված կլինի ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի դիմակայության արդյունքից:

Փարիզյան ակումբի հետ առաջին հանդիպումը ՄՅՈւ-ն կանցկացնի փետրվարի 12-ին:

Share |

Լրահոս

Loading...