Տեր Շտեգենի անհավանական ցուցանիշը Լա Լիգայում

11:19 11.02.2019

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրում հյուրընկալվեց «Աթլետիկին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Կատալոնացիների դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շետեգենը հերթական անգամ անառիկ պահեց սեփական դարպասը: 26-ամյա գերմանացին Լա Լիգայի վերջին 6 խաղերում հետ է մղել իր դարպասին կատարված 34 հարվածներից 30-ը:

Այդ հանդիպումներից երեքում «Բարսելոնան» գնդակ չի ընդունել սեփական դարպասը:

Հավելենք, որ «կապտանռնագույնները» 51 միավորով գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...