Դիեգո Սիմեոնեն հայր է դարձել 5-րդ անգամ (լուսանկար)

10:58 12.02.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հինգերորդ անգամ հայր է դարձել:

Սիմեոնեի կինը՝ Կարլա Պերեյրան լույս աշխարհ է բերել աղջկա, ում անվանել են Վալենտինա:

«Բարի գալուստ, Վալենտինա»,- Instagram-ի իր պաշտոնական էջում գրել է Սիմեոնեն և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը:

Սիմեոնեի մյուս երեխաներն են Ջովանին, Ջանլուկան, Ջուլիանոն և Ֆրանչեսկան: Ջովանի և Ջանլուկա Սիմեոնեները պրոֆեսիոնալ ֆուտբոիլստներ են: Ջովանի Սիմեոնեն հանդես է գալիս «Ֆիորենտինայում» և Ա Սերիայի ընթացիկ խաղարկության 23 խաղում դարձել է 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ջանլուկան խաղում է «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբում, իսկ ավելի վաղ հանդես է եկել իտալական «Ֆրոզինոնեում» և չիլիական «Ունիոն Լա-Կալերայում»:

Share |

Լրահոս

Loading...