Դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ

13:04 12.02.2019

Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 20-ին կմեկնարկի դահուկավազքի աշխարհի 52-րդ առաջնությունը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ՝ Կատյա Գալստյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը և Մյասնիկ Ղարիբյանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Աշխարհի առաջնության ծրագրով մեր տղամարդիկ կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածությունում, Կատյա Գալստյանը` 5 կմ և 15 կմ մրցատարածությունում:

Մեր դահուկորդները կմասնակցեն նաև արագավազքի մրցումներին (սպրինտ)՝ անցնելով 400 կամ 1600 մետր:

Share |

Լրահոս