Հայաստանի ծանրամարտի առաջնություն. մի շարք քաշային կարգերում հայտնի են չեմպիոնները

14:49 12.02.2019

Երևանում մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

Առաջինը մրցահարթակ են դուրս եկել մարզուհիները: Հաղթող են ճանաչվել Մարիամ Հայրապետյանը (45 կգ քաշային կարգ)` երկամարտի 90 կգ արդյունքով, Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ)` 125 կգ, Տանզելիա Գրիգորյանը (55 կգ)` 132 կգ, Անուշ Արշակյանը (59 կգ)` 144 կգ , Իզաբելա Յայլյանը (64 կգ)` 200 կգ, Ծովինար Կիրակոսյանը (71 կգ)` 182 կգ, Լիանա Գյուրջյանը (76 կգ)` 180 կգ, Նանե Ստեփանյանը (81 կգ)` 161 կգ, Տաթև Հակոբյանը (87 կգ)` 210 կգ և Արփինե Դալալյանը (+ 87 կգ)` 220 կգ:

Տղամարդկանց մրցաշարի մեկնարկում պարգևները վիճարկեցին քաշային երկու կարգի ներկայացուցիչները: Մոնթե Մխիթարյանը (55 կգ) լավագույնն էր երկամարտի 227 կգ արդյունքով, իսկ Արա Պողոսյանը (61 կգ) հավասարը չունեցավ 236 կգ արդյունքով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ մասնակիցները շատ են և դա ուրախացնում է: Նշանակում է՝ մարզաձևի աշխարհագրությունն ընդլայնվում է: Այս մասին է վկայում այն, որ կանանց առաջնությունում հայտավորված էին ռեկորդային թվով` 38 ծանրորդուհիներ:

 

Աղբյուր` www.armnoc.am
Share |

Լրահոս

Loading...