Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց մակեդոնական ակումբ

18:01 12.02.2019

Հայաստանի Ազգային հավաքականի թեկնածու, հարձակվողական ոճի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը կարիերան կշարունակի Մակեդոնիայի առաջնությունում:

«Ռաբոտնիչկի» ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու մասին:

Մանոյանը մակեդոնական ակումբի 10-րդ ձեռքբերումն է այս նախամրցաշրջանային հատվածում:

Հաղորդվում է, որ նրա հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր:

Ֆուտբոլիստը «Ռաբոտնիչկիին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Նրա վերջին ակումբը լեհական «Սանդեցյան» էր, որից հեռանալու մասին հաղորդել էինք այսօր ավելի վաղ:

Հիշեցնենք, որ այդ ակումբում 2017/18 մրցաշրջանում հանդես է եկել Վարդան Պողոսյանը:

Share |

Լրահոս

Loading...