Հայտնի է, թե իսպանացի մարզիչներն ինչ աշխատանքներ կկատարեն տարբեր տարիքային հավաքականներում

16:16 12.02.2019

ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմել է իսպանացի մարզիչների հետ համագործակցության մասին.

«ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հիմա շատ ակտիվորեն ներգրավված է ներսում` Հայաստանում աշխատանքով: Մարզիչների հետ սեմինարներ է անցկացնում, կազմակերպում է տարբեր տարիքային հավաքականների համակարգման աշխատանքները:

Պաշտոնապես արդեն կարող ենք հայտարարել, որ ՀՖՖ-ն պայմանագիր է կնքել Ռուբեն Լեսկանոյի հետ, որը լինելու է մեթոլոգիական խմբի ղեկավարն ու աշխատելու է 17 տարեկանից ցածր հավաքականների հետ, համակարգելու է նրանց աշխատանքը:

Բոլորի պայմանագրերը կնքված են 1+1 ձևաչափով, մեկ ամիս աշխատելուց հետո ՀՖՖ-ն արդեն ցանկություն ունի օգտագործելու այդ հնարավորությունը»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է իսպանացի Անտոնիո Ֆլորեսը, որը Իսպանիայում եղել է Մելենդեսի օգնականը:

ՀՖՖ-ն ավելի վաղ պայմանագիր է կնքել նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանոյի հետ, որը կլինի Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով նոր մարզիչը:

Share |

Լրահոս