Դավիթ Մանոյանը հեռացել է լեհական ակումբից

15:33 12.02.2019

Դավիթ Մանոյանը հեռացել է լեհական ակումբից, որի կազմը համալրել էր 2018 թվականի հուլիսին:

Երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին հայտարարում է «Սանդեցյայի» պաշտոնական կայքը:

Մրցաշրջանի առաջին հատվածում Մանոյանը Լեհաստանի Առաջին լիգայի առաջնության 9 խաղի է մասնակցել՝ բոլոր խաղերում էլ դուրս գալով փոխարինման:

Լեհաստանի Առաջին լիգայի 2-րդ տեղը զբաղեցնող թիմը շնորհակալություն է հայտնել Մանոյանին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Share |

Լրահոս