Աղբյուր. Փաշինյանը սպորտ բառը կավելացնի կրթության նախարարության անվան մեջ

15:40 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շտկում է կատարել նախարարություններից մեկի անվան մեջ:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ Կրթության, գիտության և մշակույթի նախարարության անվան մեջ կավելացվի սպորտ բառը: Կլինի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Ավելի վաղ հայտնի էր, որ սպորտը կրթության, գիտության և մշակույթի հետ նույն նախարարության մեջ է ներառվելու:

Փետրվարի 2-ին հայտնի դարձան 12 նախարարությունների անունները, և այդ նախարարության անվան մեջ սպորտ բառը չկար: 

Ֆեյսբուքում հարցը բարձրացրել էր ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որն ընդգրկված է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

Նա եթերային հարթակ էր խնդրել թեման քննարկեու համար:

Share |

Լրահոս