Ալաշկերտը մեկնել է Անթալիա, որտեղ ևս մեկ հավաք կանցկացնի

10:32 12.02.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ալաշկերտը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:

«Ալաշկերտի» պատվիրակությունը մեկնել է Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հավաքի ընթացքում Արամ Ոսկանյանի թիմը 4 ստուգողական հանդիպում կանցկացնի, սակայն մրցակիցների անունները դեռ չեն նշվում:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» հունվարի 24-ից փետրվարի 6-ը ևս ուսումնամարզական հավաք էր անցկացրել Անթալիայում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Ալաշկերտն» ունի 33 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...