Արբելոա. Բարսելոնային պարտություններ եմ ցանկանում և հույս ունեմ՝ Մեսսին շուտով կավարտի կարիերան

16:35 12.02.2019

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան խոսել է «Բարսելոնայի» նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:

«Ես դեմ չեմ «Բարսելոնային», բայց նրանց պարտություններ եմ ցանկանում, քանի որ դա լավ է «Ռեալի» համար: Կցանկանայի՞ «Բարսելոնան» դուրս չգար Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ: Այո, մեկ մրցակից պակաս կունենայինք:

«Բարսելոնան» միշտ լավ թիմ է եղել, և ես միշտ ցանկացել եմ հաղթել նրանց: Կլասիկոների ժամանակ միշտ լարվածություն եմ զգացել: Շատ եմ հարգում «Բարսելոնային», սա իսկապես հիանալի թիմ է, որն անհավանական ֆուտբոլիստ ունի՝ Մեսսին:

Լիոնելը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն ես երբեք չեմ կարողացել վայելել նրա խաղը և չեմ էլ կարողանա: Հույս ունեմ՝ շուտով նա կավարտի կարիերան, օրերն եմ հաշվում»,- Արբելոայի խոսքը մեջբերել է Marca-ն:

Share |

Լրահոս