Արարատ-Արմենիան ջախջախիչ պարտություն է կրել օրվա առաջին ընկերական խաղում

17:30 12.02.2019

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» այսօր՝ փետրվարի 12-ին ստուգողական խաղ է անցկացրել Կիպրոսի Առաջին Դիվիզիոնը ներկայացնող «Պարալիմնի» թիմի հետ:

Վարդան Մինասյանի թիմը 4-0 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ խաղացել են փորձնական կազմով:

Հիշեցնենք, որ «Պարալիմնիում» է հանդես գալիս Հայաստանի ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը չէր հայտավորվել հանդիպմանը:

Այսօր ևս մեկ հանդիպում է նախատեսված, որում հայկական թիմի մրցակիցը կլինի Եկատերինբուրգի «Ուրալը»: Հիշեցնենք, ռուսական թիմի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Օրվա 2-րդ խաղը կկայանա 19:30-ին:

Share |

Լրահոս