Հանուն Lիդսի. Բիելսայի լրտեսը փաբում խմել է մրցակիցների երկրպագուների հետ

16:53 12.02.2019

The Times-ը տեղեկություններ է հրապարկել «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի և իր շտաբի լրտեսական գործունեության մասին:

Ըստ աղբյուրի` Բիելսան 20-ամյա օգնական է ունեցել, որը տեղեկություններ է տրամադրել թիմի մրցակիցների մասին: Հանդիպումից որոշ ժամանակ առաջ նա մեկնել է այն քաղաք, որտեղ գտնվում է ակումբը և 24 ժամ անհրաժեշտ տեղեկություն է փնտրել:

Փնտրտուքների ընթացքում լրտեսը կարդացել է տեղական թերթեր, շփվել է մարդկանց հետ և նույնիսկ փաբում խմել է երկրպագուների հետ: Նշվում է, որ նման կերպ Բիելսան տեղեկություն է ստացել իր մրցակցի յուրաքանչյուր մանրուքի մասին:

Ավելի վաղ արգենտինացի մարզիչը հսատատել է, որ գաղտնի հետևել է իր բոլոր մրցակիցներին:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...