Բրազիլիայի ընտրանին երկու ստուգողական հանդիպում կանցկացնի

00:49 12.02.2019

Բրազիլիայի ընտրանին մարտին երկու ստուգողական հանդիպում կանցկացնի: 

Ինչպես տեղեկացնում է Globo Esporte-ը, «սելեսաոյի» մրցակիցները կլինեն Պանամայի և Չեխիայի հավաքականները:

Առաջին հանդիպումը կկայանա մարտի 23-ին, իսկ երկրորդը` մարտի 26-ին:

Նշվում է, որ առաջիկա հանդիպումները վնասվածքի պատճառով բաց կթողնի ընտրանու առաջատար Նեյմարը:

Share |

Լրահոս

Loading...