AS. Դիբալան ամռանը կտեղափոխվի Ռեալ

17:13 12.02.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին վստահեցնում է AS-ը:

Ըստ հեղինակավոր պարբերականի` արգենտինացին դժգոհ է թուրինյան ակումբում իր խաղաժամանակից: Նշվում է նաև, որ ֆուտբոլիստը կոնֆլիկտ ունի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

Դիբալայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ա Սերիայի այս մրցաշրջանում 25-ամյա խաղացողը մասնակցել է 19 հանդիպման` դառնալով երկու գոլի ու չորս գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...