Իբրահիմովիչը՝ ՄՅՈւ-ՊՍԺ խաղի մասին. Որ ակումբն էլ հաղթի, ես շահած դուրս կգամ

19:48 12.02.2019

ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպման մասին: 

«ՊՍԺ-ն պետք է մրցի լավ մարզավիճակ ունեցող «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ներկա պահին ՄՅՈւ-ն կարող է հաղթել յուրաքանչյուր թիմի: 

Եթե ինձ նախկինում հարցնեին, թե երկու թիմերի միջև պայքարում որն է ֆավորիտը, ապա ես առանց վարանելու կտայի ՊՍԺ-ի անունը: Սակայն հիմա այդ հարցին պատասխանելն ավելի բարդ է դարձել: 

Կարծում եմ, որ ֆրանսիական ակումբի հնարավորությունները քչացել են առաջատար ֆուտբոլիստներին կորցնելու պատճառով: Սակայն ինձ համար էական չէ, թե այսօր որ թիմը կհաղթի: Միևնույն է, իմ թիմը կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայում»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում RMC Sport-ը:

Մրցող թիմերի միջև հանդիպումն այսօր է, Երևանի ժամանակով՝ 23:55-ին: 

Share |

Լրահոս

Loading...