Marca. Խամեսը ցանկանում է վերադառնալ Ռեալ

19:46 12.02.2019

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն:

Խամեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «արքայական» ակումբին: 

Մյունխենյան ակումբն իրավունք ունի մինչև հունիսի 15-ը գնել խաղացողին 42 մլն եվրոյով: Ֆուտբոլիստը զրուցել է ակումբի ղեկավարության հետ ու հայտնել, որ չի ցանկանում կարիերան շարունակել Բունդեսլիգայում:

Կոլումբիացու մտքերը միայն Մադրիդի հետ են: 27-ամյա կիսապաշտպանն այս ձմռանը կարող էր տեղափոխվել «Արսենալ», սակայն ԱՊԼ-ի տարբերակը նա նույնպես բացառել է` մտածելով միայն «սերուցքայինների» մասին:

Ռոդրիգեսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»:

Share |

Լրահոս

Loading...