Ձյուդո. հայ մարզիկները մրցանակներ չնվաճեցին միջազգային մրցաշարում

20:11 12.02.2019

Փարիզում անցկացվեց ձյուդոյի միջազգային վարկանիշային մրցաշար: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Մասնակիցների թվում էին Հայաստանի երկու պատվիրակներ: Ֆերդինանդ Կարապետյանը (73կգ) իր հաշվին երեք հաղթանակ գրանցելուց հետո պարտություն կրեց և մրցանակակիր չդարձավ: Ֆերդինանդը սփոփվեց այնքանով, որ վաստակեց 260 միավոր: Նրա թիմակից Արսեն Խանջյանը (90 կգ) ձախողվեց հենց առաջին գոտեմարտում:

Փարիզից մեր մարզիկները, գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ, մեկնել են Գերմանիայի Համբուրգ քաղաք, որտեղ մասնակցում են ուսումնամարզական 10-օրյա հավաքի: Նպատակը Դյուսելդորֆում անցկացվող «Մեծ սաղավարտ» անվանումով վարկանիշային մրցաշարում հաջողության հասնելն է, որը կմեկնարկի փետրվարի 22-ին:

Թիմը Երևան կվերադառնա փետրվարի 25-ին:

Share |

Լրահոս