Յուվենտուսում խոսել են Պոգբայի հնարավոր վերադարձի մասին

20:29 12.02.2019

«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր վերադարձը Թուրին: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին դարձրել է ակումբի տրանսֆերային նպատակը: Պոգբայի գործող պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: 

«Պոգբայի վերադարձը «Յուվենտուս» քիչ հավանական է: Իհարկե, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն այս դեպքում մի փոքր դժվար է: 

Ամռանը թիմը կհամալրի Աարոն Ռեմսին, իսկ ավելի ուշ մենք ձեռք կբերենք պաշտպանի: 

Ինչ վերաբերում է Խամես Ռոդրիգեսին, ապա նա շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն կրկնում եմ, որ «Յուվենտուսի» կազմը թարմացնելն այդքան էլ հեշտ գործ չէ»,- Պարատիչիի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: 

Հիշեցնենք, որ Պոգբան 2012 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Յուվենտուս» և այնտեղ անցկացրել 4 մրցաշրջան: 2016 թվականի ամռանը «կարմիր սատանաները» վերադարձրել են կիսապաշտպանին այն ժամանակ ռեկորդային գումարի՝ 105 մլն եվրոյի դիմաց: 

Share |

Լրահոս