Նեյմարի խնդրանքը ՊՍԺ-ին. բրազիլացին ցանկանում է Փարիզում տեսնել Բարսելոնայի ֆուտբոլիստին

23:14 12.02.2019

Le 10 Sport-ն այսօր հետաքրքիր տեղեկություն է հրապարակել:

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ՊՍԺ-ն կփորձի թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին: Նշվում է, որ փարիզցիների հարձակվող Նեյմարը դիմել է ակումբի ղեկավարությանը և խնդրել իրականացնել բրազիլացու տրանսֆերը:

27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է նույն թիմում խաղալ իր հայրենակցի հետ:

Փարիզյան գրանդը կփորձի բավարարել Նեյմարի պահանջները:

Transfermarkt-ը Կոուտինյոյի տրանսֆերը գնահատում է 140 մլն եվրո:

Share |

Լրահոս