Տուխելը` ՄՅՈւ-ի դեմ խաղի մասին. Մենք սովոր ենք հարձակվելուն, դա մեր ԴՆԹ-ի մեջ է

00:10 12.02.2019

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղի մասին: 

Մրցող թիմերի միջև հանդիպումը փետրվարի 12-ին է: 

«Կորուստներ ունենք, սակայն չենք փոխի մեր խաղաոճը: Հարձակվողական ֆուտբոլ ենք խաղում, քանի որ մենք ՊՍԺ-ն ենք: Մենք սովոր ենք հարձակվելուն, քանի որ այն մեր ԴՆԹ-ի մեջ է: 

Վստահ եմ, որ ՄՅՈւ-ի դեմ խաղի որոշ հատվածներում մենք պաշտպանվելու ենք, քանի որ մրցակիցը վստահ է իր ուժերին»,- Տուխելի խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը: 

Share |

Լրահոս

Loading...