Տուխելը՝ Սուլշերի աշխատանքի մասին. Եթե բժիշկը բուժել է, մեթոդը կարևոր չէ

11:09 12.02.2019

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մրցակցի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի մասին:

«Ծանոթ չեմ Սուլշերին և ծանոթ չեմ նրա թիմում տիրող իրավիճակին: Ոչինչ չեմ կարող ասել:

Իհարկե, նա մեծ ազդեցություն է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա: Գերմանիայում ասում են՝ եթե բժիշկը բուժել է, ապա մեթոդը կարևոր չէ: Սուլշերը շատ վտանգավոր էր, երբ դեռ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ էր: Այժմ նա հաղթում է արդեն մարզչի կարգավիճակում:

Անկախ ամեն ինչից, մեզ համար այս հանդիպումը կարևոր մարտահրավեր է»,- Տուխելի խոսքը մեջբերել է Manchester Evening News-ը:

Share |

Լրահոս

Loading...