Բուֆֆոն. Նորմալ է, որ Մբապեն ինձ ընդունում է որպես պապիկի

11:32 12.02.2019

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, որը հունվարի 28-ին դարձել է 41 տարեկան, խոսել է Կիլիան Մբապեի շնորհավորանքի մասին: 20-ամյա Մբապեն Բուֆֆոնին շնորհավորելիս նրան պապիկ է անվանել:

«Դա շատ նորմալ է, որ 20-ամյա Կիլիանն ինձ ընդունում է որպես հոր կամ պապիկի: Ինչ-որ տեղ դա անգամ հաճելի է:

Կարիերայիս ընթացքում շատ փորձությունների միջով եմ անցել: Սկզբում համառ պատանի էի, որը շրջապատված էր փորձառու ֆուտբոլիստներով: Այդ ժամանակ ձգտում էի, որ նրանք ինձ հասկանան: Հետո դարձա երիտասարդ ֆուտբոլիստ, իսկ հիմա հասուն մարդ եմ և խաղում եմ մի երիտասարդի հետ, որին ժամանակին նման եմ եղել:

Երբ կատակում եմ Կիլիանի հետ, տպավորություն է, որ մենք նույն տարիքի ենք»,- Բուֆֆոնի խոսքը մեջբերել է CNN-ը:

Share |

Լրահոս

Loading...