Պերես. Շատերն ասում են, որ Ռեալին հարձակվող է անհրաժեշտ, սակայն Բենզեման լավագույնն է

10:14 12.02.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբի նպատակների մեջ չի մտնում նոր հարձակվողի գնելը:

«Վերջին տարիներին հենց մեր ֆուտբոլիստներն են արժանացել «Ոսկե գնդակի»: Մենք աշխարհում լավագույն կազմն ունենք: Շատ եմ կարդացել և լսել, թե «Ռեալին» նոր «9» համար է պետք, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Կարիմ Բենզեման լավագույն հարձակվողն է:

Մեր նպատակն ակումբը երիտասարդ ֆուտբոլիստներով համալրելն է, ինչպիսիք Վինիսիուսը կամ Ռոդրիգոն են: Համոզված եմ՝ «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստները տարիներ անց «Ոսկե գնդակի» հավակնորդ են լինելու:

Լավագույնը մնալու համար «Ռեալը» պետք է շարունակի հավատարիմ մնալ իր պատմությանը: Մենք երբեք չպետք է հանձնվենք»,- Պերեսի խոսքերը մեջբերել է AS-ը:

Share |

Լրահոս

Loading...