France Football. աշխարհի թոփ-30 մեծագույն ակումբները

20:48 12.02.2019

France Football հեղինակավոր պարբերականը կազմել է աշխարհի թոփ-30 մեծագույն ակումբների ցանկը:

Առաջին տեղում է Մադրիդի «Ռեալը», երկրորդը կատալոնական «Բարսելոնան» է: Եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետազոտության ժամանակ ակումբները համեմատվել են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսին են թիմերի կազմերի ընդհանուր արժեքը, միջազգային մրցաշարերում տիտղոսների քանակը, թիմի կազմում «Ոսկե գնդակի» դափնեկիրների քանակը, ակումբի ռեկորդային տրանսֆերի արժեքը, մարզաշապիկների վաճառքի քանակը, հանդիպումների միջին հաճախելիությունը, սոցիալական ցանցերում հետևորդների միջին քանակը և մի քանի այլ գործոններ:

Share |

Լրահոս