Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերը կսկսվեն լռության րոպեով

15:13 12.02.2019

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի՝ այս շաբաթ կայանալիք հանդիպումները կսկսվեն լռության րոպեով: Այդպես թիմերը կհարգեն արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հիշատակը:

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևակապներով:

Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր «Նանտից» տեղափոխվել «Քարդիֆ»՝ դառնալով բրիտանական ակումբի ամենաթանկ տրանսֆերը:

Հունվարի 21-ի երեկոյան Սալան մասնավոր ինքնաթիռով մեկնել էր Ուելս, բայց նախատեսված վայրէջքից մեկ ժամ առաջ նրա ինքնաթիռն անհետացել էր ռադարների տեսադաշտից:

Փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ Լա-Մանշի հատակին կործանված ինքնառիթի բեկորների մոտ հայտնաբերված մարմինն Էմիլիանո Սալայինն է:

Share |

Լրահոս