Արարատ-Արմենիան ընկերական խաղում հաղթեց Ուրալին (լուսանկարներ)

21:32 12.02.2019

Հայկական ակումբները շարունակում են պատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:

«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում, որտեղ այսօր երկու ընկերական հանդիպում է անցկացրել: Օրվա առաջին խաղում Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները պարտվել են Կիպրոսի Առաջին Դիվիզիոնը ներկայացնող «Պարալիմնիին» 0;4 հաշվով:

«Արարատ-Արմենիան» այսօր մրցեց նաև ռուսական «Ուրալի» հետ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմին երևանյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով: Միակ գնդակը խփվեց առաջին խաղակեսում՝ 11-մետրանոցից: Աչքի ընկավ Բուգուին:

Հավելենք, որ հանդիպմանը «Ուրալի» կազմում մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

 

Share |

Լրահոս