Պաշտոնական. Իկարդին զրկվել է Ինտերի ավագի թևկապից

16:05 13.02.2019

«Ինտերի» ղեկավարությունը թիմի ավագին փոխելու որոշում է կայացրել:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսուհետ «Ինտերի» ավագի պարտականությունները Մաուրո Իկարդիի փոխարեն կատարելու է Սամիր Հանդանովիչը:

Հանդանովիչն «Ինտերում» հանդես է գալիս 2012 թվականից: Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում սլովենացի դարպասապահը մասնակցել է 23 հանդիպման, որոնցում բաց է թողել 16 գոլ:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Իկարդին պայմանագիրը երկարաձգելու շուրջ չի կարողանում համաձայնության հասնել «Ինտերի» ղեկավարության հետ, և կողմերի միջև տարաձայնություններ են առաջացել:

25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իկարդիի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Աթլետիկոն»:

Share |

Լրահոս

Loading...