ՉԼ. Տուխելը կանգնեցրեց Սուլշերի անհաղթահարելի ՄՅՈւ-ին (տեսանյութ)

02:00 13.02.2019

Չեմպիոնների լիգա / 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ` 0:2

Մարզադաշտը՝ «Օլդ Թրաֆորդ»

Հանդիպման մրցավարը՝ Դանիելե Օրսատո

Մեկնարկային կազմերը՝ այստեղ


 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց ՊՍԺ-ին:

Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 0;2:

ՊՍԺ-ի կազմում գոլով աչքի ընկան Պրեսնել Կիմպեմբեն և Կիլիան Մբապեն:

Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին:


Խաղը` livetext-ով

Հանդիպումը մեկնարկած է: Դեռևս վտանգավոր պահեր չկան: Կողմերը «ծանոթանում են» միմյանց հետ: 

Առաջին խաղակեսը կարելի է նկարագրել մեկ բառով. «զգուշացում»:

(Պոգբա, 26՛, Յանգ, 30՛) - (Կիմպեմբե, 11՛, Դրաքսլեր, 19՛, Բերնատ 34՛)

28-րդ րոպեին փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ էր հաջողությանը:

ՊՍԺ-ն կարող էր հերթական կորուստը գրանցել: «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգի հետ բախումից հետո ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խաղադաշտի սահմաններից դուրս եկավ և բախվեց երկաթաձողերին:

0:0. Առաջին խաղակեսում հաշվին այդպես էլ չբացվեց:

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է: Կողմերն ինչպես միշտ խաղակեսը սկսեցին զգուշացումով. 50-րդ րոպեին դեղին քարտ ստացավ «կարմիր սատանաների» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը

Հանդիպման հաշիվը վերջապես բացվեց: 53-րդ րոպեին ՊՍԺ-ն առաջ անցավ հաշվի մեջ: Գոլով աչքի ընկավ Պրեսնել Կիմպեմբեն, ով մոտ տարածությունից գնդակը «խոցեց» Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը:

Գոլից հետո հետաքրքիր դրվագ գրանցվեց Անխել Դի Մարիայի մասնակցությամբ: Արգենտինացին երկրպագուների կողմից նետված գարեջրի շիշը վերցրեց, հոտոտեց և նետեց մի կողմ:

Երկրորդ խաղակեսում ՊՍԺ-ն այլ տեսք ունի. փարիզյան ակումբը երկրորդ գոլը խփեց տանտերերի դարպասը: Այս անգամ աչքի ընկավ Կիլիան Մբապեն: Գոլը գրանցվեց 60-րդ րոպեին: 

Եվս մեկ դեղին քարտ. Դանի Ալվես (62՛)

Մբապեն կարող էր վերջ դնել խաղի ելքին, սակայն Դավիդ Դե Խեան հասցրեց փակել գնդակի ճանապարհը:

90-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 10 ֆուտբոլիստով. խաղադաշտից հեռացվեց Պոլ Պոգբան` ստանալով երկրորդ դեղին քարտը: Րոպեներ անց դեղին քարտ ստացավ նաև «կարմիր սատանաների» պաշտպան Լյուկ Շոուն:

Share |

Լրահոս