NBA. Գոլդեն Սթեյթը 5-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել, Լեյկերսը պարտվել է Ատլանտային (տեսանյութ)

16:44 13.02.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 5 հանդիպում:

Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական հարկի տակ 115:108 հաշվով առավելության է հասել «Յուտա Ջազի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է տանտերերից Կևին Դյուրանտը, որը վաստակել է 28 միավոր, իսկ Սթիվեն Կարիի ակտիվում գրանցվել է 24 միավոր:

«Գոլդեն Սթեյթի» (41-15) համար այս հաղթանակը հինգերորդ անընդմեջն էր, իսկ «Յուտան» (32-25) կրեց վերջին երեք խաղում առաջին պարտությունը: Այժմ գործող չեմպիոնն առաջատար է Արևմտյան կոնֆերենցիայում, իսկ «Յուտան» 6-րդ տեղում է:

 

«Ատլանտան Հոուկսը» ևս տնային հաղթանակ է տոնել՝ 117:113 հաշվով առավելության հասնելով «Լոս Անջելես Լեյկերսի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որի ակտիվում գրանցվել է 28 միավոր:

 

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

 

«Նյու Օրլեան Պելիկանս»-«Օրլանդո Մեջիկ»՝ 88:118
«Մեմֆիս Գրիզլիզ»-«Սան Անտոնիո Սփյորս»՝ 107:108
«Ֆիլադելֆիա Սիկսերս»-«Բոստոն Սելտիկս»՝ 109:112

NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղային օրվա լավագույն դրվագների հնգյակը:

Share |

Լրահոս

Loading...