ՈւԵՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Այաքսի չեղարկված գոլի մասին

12:04 14.02.2019

ՈւԵՖԱ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Այաքս»-«Ռեալ» խաղում տանտերերի գոլը չարձանագրելու վերաբերյալ:

Սլովենացի մրցավար Դարիո Սկոմինան տեսակրկնությունը դիտելուց հետո չեղարկել է պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի գոլն առաջին կեսում` 0:0 հաշվի պայմաններում.

«Այաքսի» և «Ռեալի» միջև առաջին խաղի 38-րդ րոպեին Նիկոլաս Տալյաֆիկոն գոլ խփեց, որը չեղարկվեց VAR-ի դիտումից հետո:

Մրցավարը որոշեց, որ Տալյաֆիկոյի թիմակից Դուշան Տադիչը գտնվել է «խաղից դուրս» իրավիճակում և խոչընդոտել է դարպասապահին` խանգարելով նրան գլխի հարվածից հետո խաղալ գնդակով:

Որոշումը կայացվել է VAR-ի կանոնների համաձայն: Այն արդարացիորեն է չեղարկվել, իսկ խաղից դուրս իրավիճակի համար նշանակվել է ազատ հարված»,- ասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Share |

Լրահոս