ՉԼ. Հոլանդիայում հրաշք տեղի չունեցավ. Ռեալը դժվարին հաղթանակ տարավ (տեսանյութ)

01:56 14.02.2019

Չեմպիոնների լիգա / 1/8 եզրափակիչ

«Այաքս»-«Ռեալ»` 1:2

Մարզադաշտը՝ «Յոհան Կրուիֆ Արենա»

Հանդիպման մրցավարը՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա)

Մեկնարկային կազմերը՝ այստեղ


Խաղի տեսությունը՝ ստորև. 

 

Հանդիպումն ավարտված է: Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին:

90՛ - Ռամոսը զգուշացվում է և բաց կթողնի պատասխան հանդիպումը: Այ քեզ «հոբելյանական հանդիպում»: 

87՛ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Մարկո Ասենսիոն առաջ է մղում «Ռեալին»: 

 

83՛ - Դեղին քարտ է ստանում Լուկաս Վասկեսը: 

81՛ - Վինիսիուսի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Մարիանո Դիասը: 

75՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! «Այաքսը» հավասարեցնում է հաշիվը` 1-1: Գոլ է խփում Հաքիմ Զիեշը:

 

 

  • Միայն 4 ֆուտբոլիստ է ՉԼ-ի պատմության մեջ 60 և ավելի գոլ խփել: Բենզեման այդ ֆուտբոլիստների թվում է: 
  • Ռոնալդու (121), Մեսսի (106), Ռաուլ (71), Բենզեմա (60) 

73՛ - Փոփոխություն նաև «Ռեալի» կազմում: Խաղադաշտը լքեց Բենզեման, որի փոխարեն խաղադաշտ մտավ Մարկո Ասենսիոն

71՛ - Փոփոխություն «Այաքսի» կազմում. Լասե Շոնեի փոխարեն խաղադաշտ մտավ Կասպեր Դոլբերգը

69՛ - երկրորդ դեղին քարտն այս խաղում. զգուշացվում է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը: 

61՛ - Գարեթ Բեյլը փոխարինվեց:

Նա այսօր այդքան էլ չտպավորեց: Ուելսցու փոխարեն խաղադաշտ մտավ Լուկաս Վասկեսը: 

60՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Կարիմ Բենզեման բացում է հանդիպման հաշիվը: 0:1:

 

  • Ի դեպ, հետաքրքիր փաստ Զիեշից. ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում 28 հարված է կատարել: 

53՛ - Առաջին զգուշացումն այս խաղում: Դեղին քարտ է ստանում «Այաքսի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշը

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է: 

1:00 - Գարի Լինեկերն այս առիթով Twitter-ում գրառում է կատարել. ««Այաքսը» գոլ է խփում, սակայն այն չի գրանցվում, քանի որ VAR-ն առաջին անգամ օգտագործվում է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ»:

Ինչ խոսք, հեգնանք կա այս գրառման մեջ :)

Խաղակեսի վիճակագրությունը՝ ստորև.

  • VAR-ի դրվագը՝ տեսանյութով.

Խաղակեսն ավարտված է: 

40՛ - Դամիր Սկոմինան չհաշվեց «Այաքսի» գոլը:

38՛ - Մրցավարը դադարեցնում է հանդիպումը: Դիմում ենք VAR-ի օգնությանը:

37' - «Այաքսը» բացում է հաշիվը, բայց...

35՛ - «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աչքի ընկավ սեյվով: 

 

Դուշան Տադիչի հարվածից հետո գնդակը հետ է մղվում դարպասաձողից:

«Այաքսի» երկրպագուական գոտին անկրկնելի է:

 

  • Ավագների վերաբերյալ ևս մեկ հետաքրքիր փաստ. «արքայական ակումբի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսն անցկացնում է իր 600-րդ հանդիպումը մադրիդյան ակումբի կազմում: 

 

  • «Այաքսի» ավագը 19-ամյա Մաթեյս դե Լիգտն է: Նա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատմության ամենաերիտասարդ ավագն է:

00:01 - Հանդիպումը մեկնարկած է:

00:00 - Թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Էմիլիանո Սալայի հիշատակը: 

23:53 - Մարզադաշտում ջութակ է հնչում: Բառերով դժվար է նկարագրել այս ամենը: 

 

23:50 - Թիմերը դուրս են գալիս խաղադաշտ:

Share |

Լրահոս