ԵԼ. Արսենալը Լոնդոն է մեկնում կոտրված. ԲԱՏԷ-ն հաղթում է առաջին խաղում (տեսանյութ)

23:48 14.02.2019

Եվրոպա լիգա / 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

Պատասխան հանդիպումը` փետրվարի 21-ին

ԲԱՏԷ-«Արսենալ»` 1:0 
Գոլը` Դրագուն (45՛)
Հեռացում` Լակազետ (85՛)

Մարզադաշտը՝ «Բորիսով Արենա»

Հանդիպման մրցավարը՝ Սրջան Յովանովիչ (Սերբիա) 

Մեկնարկային կազմերը՝ այստեղ

Հանդիպման տեսությունը` ստորև.

 


Վերջ: Հանդիպումն ավարտված է: «Արսենալը» Լոնդոնում կհանդիպի ԲԱՏԷ-ին փետրվարի 21-ին:

Ունայ Էմերին մտածելու երկար ժամանակ ունի: 

Մրցավարը հանդիպման հիմնական ժամանակին ավելացնում է 4 րոպե:

Ա՜յ, իսկ Վենգերի ժամանակ «Արսենալը» գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում: 

85՛ - Գերազանց է: «Արսենալը» մնում է 10 ֆուտբոլիստով: Խաղադաշտից հեռացվում է Ալեքսանդր Լակազետը` ոչ մարզական պահվածքի համար: 

 81՛ - Փոփոխություն ԲԱՏԷ-ի կազմում: Մաքսիմ Սկավիշի փոխարեն խաղադաշտ մտավ Էրվեն Մուկամը: 

Հանդիպումը «հետաքրքրեցնենք» հետաքրքիր վիճակագրությունով. Օզիլի` «Արսենալ» տեղափոխվելուց հետո լոնդոնյան ակումբն անցկացրել է 313 հանդիպում: Գերմանացին բաց է թողել դրանցից 100-ը: 

 73՛ - Վերջին փոփոխությունն «Արսենալի» կազմում. խաղադաշտ է մտնում Դենիս Սուարեսը: Իսպանացին փոխարինում է Սեադ Կոլաշինացին: 

71՛ - ԲԱՏԷ-ի կազմում զգուշացվեց խաղադաշտ մտած Բոյան Դուբաիչը: 

70՛ - ԲԱՏԷ-ն հետ չի մնում «Արսենալից». Նեմանյա Միլիչի փոխարեն խաղադաշտ մտավ Բոյան Դուբաիչը: 

 68՛ - կրկնակի փոփոխություն «Արսենալում». Մեյթլենդ-Նայլսի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Պյեր Էմերիկ Օբամեյանգը, իսկ Գրանիտ Ջակայի փոխարեն` Լուկաս Տորեյրան: 

65՛ - Մուստաֆիի դեմքի արտահայտությունը մեկնաբանում է խաղի պատկերը: 

 58՛ - Փոփոխություն ԲԱՏԷ-ի կազմում. «Արսենալում» հանդես եկած Ալեքսանդր Գլեբին փոխարինեց Եվգենի Բերյոզկինը: 

56՛ - «Արսենալը» վերջապես հասան հաջողության, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է: 

 Խաղակեսն ավարտված է:

45՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! ԲԱՏԷ-ն բացում է հաշիվը: Գլխի հարվածով գնդակը Պետր Չեխի պաշտպանած դարպասն է ուղարկում Ստանիսլավ Դրագունը

 

40՛ - Առաջին խաղակեսի ավարտին 5 րոպե է մնացել, պատկերը նույնն է. հյուրերը հարձակվում են, իսկ տանտերերը փորձում են արագ հակագրոհել: Կարող ենք ասել, որ կողմերի մոտ դա վատ է ստացվում: 

33՛ - Կարծում ենք, որ այս խաղում եթե ոչ ԲԱՏԷ-ն, ապա խոտածածկը հաստատ չի դիմանա խաղավարտին: 

32՛ - Եթե կհետաքրքրի, ապա նշենք, որ խաղին ներկա է 12,257 երկրպագու: 

32՛ - Ինչ խոսք, երեկվա հանդիպումներից հետո հիմա բոլորիս համար մի փոքր դժվար է: 

29՛ - Դարպասաձո՛ղ: «Արսենալը» պետք է զգոն լինի: Նեմանյա Միլիչի հարվածից հետո գնդակը հետ է մղվում դարպասաձողից:

25՛ - Այն ակտիվությունը, որը խաղասկզբում էր, այլևս չկա: 

  • Խաղադաշտի որակը, մեղմ ասած, լավը չէ: 

13՛ - Առաջին վտանգավոր պահը ԲԱՏԷ-ի մասնակցությամբ. Չեխն աչքի է ընկնում սեյվով: 

- Առաջին զգուշացումն այս խաղում. դեղին քարտ ստացավ հյուրերի կիսապաշտպան Գրանիտ Ջական (վտանգավոր գրոհի կասեցում)

- Հյուրերը մարտական են տրամադրված: Մխիթարյանը նույնպես ակտիվ է: 

- Հենրիխ Մխիթարյանը մոտ էր հաջողությանը...

21:58 -  Հանդիպումը մեկնարկած է:

21:55 - Բորիսովում -1 աստիճան է, ինչը զարմացրել է «Արսենալի» ֆուտբոլիստներին: 

Share |

Լրահոս