Ռեալը Լա Լիգայից պահանջում է պատժել Աթլետիկոյին

18:58 15.02.2019

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղի վերաբերյալ դժգոհություն է ներկայացրել Լա Լիգայի կարգապահական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է 4-12 խաղով որակազրկվել գոլը տոնելիս անվայել ժեստ ցույց տալու համար: «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ Լա Լիգայի կարգապահական հանձնաժողովը երկակի ստանդարտներ է կիրառում՝ չտուգանելով «Աթլետիկոյին»:

«Արքայական ակումբում» վստահ են, որ «Աթլետիկոն» պետք է պատժվի իր երկրպագուների՝ «սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուայի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների և ֆուտբոլիստի ուղղությամբ նետած խաղալիք առնետների համար:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպումն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...