Բունդեսլիգա. Լայպցիգը հյուրընկալվելիս հաղթեց Շտուտգարտին, այլ արդյունքներ (տեսանյութ)

20:24 16.02.2019

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Լայպցիգը» «Մերսեդես Բենց Արենա» ստադիոնում հյուրընկալվեց «Շտուտգարտին» և հաղթեց 3:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեցին հյուրերը: Գոլով աչքի ընկավ Յուսուֆ Պոուլսենը: 16-րդ րոպեին Սթիվեն Ցուբերը հավասարեցրեց հաշիվը` անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը:

68-րդ րոպեին Մարսել Զաբիտցերն առաջ մղեց «Լայպցիգին» և վերջնական հաշիվը ձևակերպեց Յուսուֆ Պոուլսենը: 

Այս խաղից հետո «Լայպցիգը» 41 միավորով ամրապնդվեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:

«Վոլֆսբուրգը» 35 միավորով բարձրացավ 5-րդ տեղ: Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» նահանջեց 6-րդ հորիզոնական: «Հոֆենհայմը» 33 միավորով 7-րդ տեղում է: 

 

 

 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Վոլֆսբուրգ»-«Մայնց»` 3:0

«Հոֆենհայմ»-«Հանովեր»` 3:0

«Շալկե»-«Ֆրայբուրգ»` 0:0

Share |

Լրահոս

Loading...