Գիգզ. Վան Գալն ասում էր, որ 3 տարի հետո ՄՅՈւ-ում իր տեղը կզիջի ինձ

12:57 18.02.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը պատմել է, որ մանկունիացիների նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մտադիր էր իրեն դարձնել իր փոխարինողը:

Ուելսցին մարզական կարիերան ավարտելուց հետո ընդգրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում և երկու տարի եղել է վան Գալի օգնականը.

«Ակումբն ինձ ոչինչ չէր խոստացել, այդ մասին ասել է անձամբ Լուին: Նա Էդ Վուդվորդին ասել էր , որ 3 տարի կաշխատի գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ հետո իր տեղը կզիջի ինձ:

Բայց ինձ ոչ ոք ու երբեք նման խոստում չի տվել: Չեմ կարծում, որ պատրաստ էր այդ աշխատանքին, երբ դադարեցի խաղալ, չնայած Լուի վան Գալի հետ համատեղ աշխատանքից հետո զգում էի, որ պատրաստ եմ: Չնայած ոչինչ չստացվեց, բայց վան Գալը հիանալի էր, նա ինձ համար ուսուցիչ էր»,- Գիգզի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:

Share |

Լրահոս

Loading...