Կովաչիչն ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

21:58 19.02.2019

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո շարունակել ելույթները լոնդոնյան ակումբում: Այս մասին հաղորդում է El Chiringuito TV-ն:

24-ամյա խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», իսկ «Չելսին» նրա տրանսֆերը մեկ մրցաշրջանով վարձակալել է 2018 թվականի ամռանը:

Կովաչիչի՝ մադրիդյան ակումբի ղեկավարության հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, սակայն խորվաթ ֆուտբոլիստը մտադիր չէ վերադառնալ «Ռեալ», քանի որ ցանկանում է մշտական խաղաժամանակ ստանալ:

Կովաչիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո:

Հավելենք, որ «Չելսիի» կազմում Կովաչիչը մասնակցել է 34 հանդիպման, դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...